News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գավառում փոխհրաձգության հետեւանքով հրազենային վնասվածք ստացած քաղաքացիներից վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունք։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

Նա հայտնեց, որ նրանց վիճակները միջին ծանրության են, գրեթե բավարարին մոտ։

NEWS.am-ի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ իրենց մոտ մնացած մեկ քաղաքացին արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակն էլ կայուն է։ Նշենք, որ մի քանի օր առաջ մեկ քաղաքացին դուրս է գրվել բժշկական կենտրոնից։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ազատության փողոցում կրակոցներ էին հնչել, որոնց հետեւանքով մահացել էր 2 մարդ, եւս 4-ը մարմնական վնասվածք էր ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ