News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը Մեծամորի ատոմակայանի վերազինման համար նոր միջոցներ կներգրավի: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ այժմ իշխանությունները մտադիր են փոխել ֆինանսավորման ձեւաչափը:

«Հայաստանը ճիշտ է համարում ֆինանսական նոր միջոցների ներգրավումը:  Մենք բանակցում ենք գործընկերների հետ այն մասին, որպեսզի չերկարաձգվի համաձայնագիրը, որի ժամկետն ավարտվել էր»,-պարզաբանեց Պապիկյանը:   

Նա հիշեցրեց, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի տրամադրած՝ մինչեւ 270 միլիոն դոլար վարկային գծով եւ 30 մլն դոլար դրամաշնորհով: «Ավելի վաղ նախատեսված էր վճարումները սկսել 2020 թվականից, հետո այդ ժամկետը մեկ տարով հետաձգվել էր։ Սակայն այժմ էլ կորոնավիրուսի տարածման պատճառով վտանգ կա, որ աշխատանքները կհետաձգվեն: Այդ պատճառով, երբ վարկերի վճարման ժամանակը գա, աշխատանքները, հնարավոր է, որ ամբողջությամբ չեն ավարտվի»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ Հայաստանն ունի ներգրավված վարկային միջոցներ, որոնք դեռ չի օգտագործել: Դրանք, նախարարի խոսքով, կարող են ուղղվել Մեծամորի ատոմակայանի վերազինման համար:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառուցվում է Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ. Փաշինյանը ծանոթացել է աշխատանքներին (վիդեո)
Արդյունքում 580 տնտեսություն կապահովվի գազամատակարարմամբ...
Թուրքիան հայտարարել է, որ մոտ է միջազգային գազային հանգույցի ստեղծմանը
Մենք շատ մոտ ենք գազային հանգույց ստեղծելու նպատակին հասնելուն։ Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկել այս...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 82,52 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմում է...
Brent-ի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 81,08 դոլար
WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ էժանացել են 0,64 դոլարով...
Կարևորվել է ՀՀ-ում նոր էներգաբլոկ կառուցելու նպատակով Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը. դեսպանն այցելել է ՀԱԷԿ
Հանդիպման ավարտին կողմերը ներկայացրին իրենց առաջարկությունները և հույս հայտնեցին, որ առաջիկայում հնարավոր կլինի արդյունավետ և փոխշահավետ...
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Տաշիրում, Լեռնահովիտ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Պրիվոլնոյե բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Ամենաշատ