News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը մասնավոր կարգով ճանաչել է, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ 1,2 միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն է եղել, բայց չի կարողացել այդ մասին ասել: Բրիտանացի հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնն այս մասին հայտարարել է Harvard Political Review-ի հետ հարցազրույցում: 

Ջեֆրի Ռոբերթսոնն իր՝ «Անհարմար ցեղասպանություն» գրքում նշում է, որ 1915 թվականին հայերի պարբերական սպանությունները ցեղասպանություն ճանաչելը աշխարհի համար «անհարմար» է, քանի որ այդ դեպքում Թուրքիան «նյարդային է դառնում»:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն «նյարդային» բառն օգտագործել է մի քանի գաղտնի հուշագրերում, որոնք ինքը ստացել է տեղեկությունների ազատության մասին օրենքի համաձայն:

«Արտաքին գործերի նախարարությունը մասնավոր կարգով ճանաչել է, որ ցեղասպանություն է եղել, բայց չի կարողացել այդ մասին ասել, քանի որ Թուրքիան կընդունի դիվանագիտական եւ տնտեսական բռնաճնշումներ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որը մեծ ռազմավարական նշանակությունն ունի, եւ այս պատճառով ԱՄՆ կառավարությունը նույնպես չի կարողանում ճշմարտությունն ընդունել»,- նշել է նա:

Նախագահ Օբաման մշտապես ասում էր, որ սպանությունները ցեղասպանություն կանվանի, սակայն, նախագահ դառնալով,  օգտագործեց «Մեծ Եղեռն» տերմինը, նշել է փաստաբանը՝ հավելելով, որ Դոնալդ Թրամփը, չնայած իր ամբողջ խրոխտությանը, չհամարձակվեց ճշմարտությունն ասել՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից:

«Թուրքիան ռազմավարականորեն չափազանց կարեւոր է, եւ նրա նյարդայնությունը չպետք է բորբոքել պատմության մասնավոր նկարագրությամբ»,- ամփոփել է Ռոբերթսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ