News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հեղուկ ջուրը մաքուր տեսքով չի կարող պահպանվել Մարսի ցուրտ մակերեւույթին, սակայն հայտնի է, որ աղերի առկայությունը կարող է ստեղծել հեղուկ «աղաջրեր», որոնք կարող են որոշ ժամանակ պահպանվել, հայտնում է Nat-geo-ն:

NASA-ի Curiosity եւ «Ֆենիքս» մարսագնացները մոլորակի հողում հայտնաբերել են աղեր, որոնք հայտնի են որպես պերքլորատներ, եւ հետազոտողները կարծում են, որ աղաջրերը կարող են դրանց շնորհիվ առաջանալ:

Ինչպես աղաջրերն իրենց կպահեն ժամանակակից մարսյան պայմաններում՝ այս մասին ավելին իմանալու համար Հյուսթոնի Լուսնային եւ մոլորակային ինստիտուտից մոլորակաբան Էդգար Ռիվերա-Վալենտինը եւ նրա գործընկերները համակարգչային մոդելավորում են կատարել՝ համատեղելով ջերմադինամիկ եւ կլիմայական մոդելները:

Նրանք հայտնաբերել են, որ աղաջրի մի տեսակը կարող է մնալ հեղուկ վիճակումմոլորակի մակերեւույթին եւ մի քանի սանտիմետր ցածր`վեց անընդմեջ ժամերի ընթացքում մոլորակի մակերեսի 40%-ի վրա, հիմնականում հյուսիսային եւ միջին հյուսիսային լայնություններում: Այնուամենայնիվ, այս աղաջրերը բավականին սառն են, դրանց ջերմաստիճանը -48°C է, ինչը մոտ 25 աստիճանով ցածր է Երկրի վրա կյանքի համար հայտնի թույլատրելի սահմանից:

Հետազոտողները պնդում են, որ այս հայտնագործությունը օգտակար կլինի նրանց համար, ովքեր դեպի Մարս թռիչքներ են նախատեսում: Հեղուկ ջրի օգտագործման պոտենցիալ ունեցող վայրեր արշավները ենթակա են պաշտպանության խիստ կանոնների` Երկրից աղտոտման ռիսկը նվազեցնելու համար: Եթե մարսյան աղաջրերը իսկապես անպիտան են մեր մոլորակից ցանկացած հայտնի օրգանիզմների կյանքի համար, դա կարող է մեղմացնել հետագա հետազոտությունների սահմանափակումները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ