News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն այս տարի աշխարհում ավտոմեքենաների վաճառքի 20 տոկոս անկում է կանխատեսել: Նախորդ կանխատեսումն այդ ցուցանիշից 14 տոկոս իջեցում էր նախատեսում, նշվում է չորեքշաբթի օրը գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վարկանիշային գործակալությունն այժմ աշխարհում ավտոմեքենաների վաճառքի 20 տոկոս անկում է սպասում 2020 թվականին, ինչը նախորդ ցուցանիշից ավելի ցածր էր 14 տոկոսով: Կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը խորանում է»,- պարզաբանել են Moody's-ում:

Ըստ այդմ՝ այս տարի Եվրոպայում այս ցուցանիշը կնվազի 30 տոկոսով, ԱՄՆ-ում՝ 25 տոկոսով: Գործակալությունը չի փոխել ընթացիկ տարում Չինաստանում ավտոմեքենաների վաճառքի վերաբերյալ իր կանխատեսումը` 10 տոկոս անկում:

Moody’s-ը չի բացառում, որ հաջորդ տարի աշխարհում ավտոմեքենաների վաճառքը կաճի 11.5 տոկոսով, իսկ G20-ի երկրներում ՀՆԱ-ի կանխատեսված աճը 2021 թվականին 4.8 տոկոս կկազմի:

Ամերիկյան ավտոմոբիլային հսկաներ General Motors-ը, Ford-ը եւ Fiat Chrysler-ը մայիսի 18-ից կվերսկսեն իրենց գործարանների աշխատանքը Միչիգանում, որը դադարեցվել էր համավարակի պատճառով: General Motors-ը, Ford-ը եւ Fiat Chrysler-ը մարտի 18-ին հայտարարել էին Հյուսիսային Ամերիկայում արտադրությունը դադարեցնելու մասին: Ավտոհսկաների ղեկավարությունը շեշտել էր, որ մինչեւ գործարանների վերագործարկումն աշխատակիցներն ընկերություններից գործազրկության նպաստ եւ վճարումներ կստանան:

General Motors-ը մեծ եռյակում միակն էր, ով եկամուտ էր ունեցել այս տարվա առաջին եռամսյակում: Առաջին եռամսյակում GM-ի զուտ շահույթը 0.3 միլիարդ դոլար էր կազմել, եկամուտները հասել էին 32.7 միլիարդ դոլարի: Ընկերությունը համավարակի հետեւանքներից իր ուղղակի եւ անուղղակի վնասը 1.4 միլիարդ դոլար էր գնահատել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ