News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունից թուրք պատգամավոր Վոլքան Բոզքըրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ նախագահի միակ թեկնածուն է: Առաջին անգամ Թուրքիան խորհրդանշական դեր կստանձնի ՄԱԿ-ում, փոխանցում է Ahval-ը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը նշանակվում է ՄԱԿ-ի անդամ պետությունների հինգ տարածաշրջանային խմբերի միջեւ  ռոտացիայի հիմունքներով՝ մեկ տարի ժամկետով: «Արեւմտյան Եվրոպան եւ մյուսները» խումբը, որի անդամ է Թուրքիան, կստանձնի լիազորությունները 2020-ից 2021 թվականը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կարող է քվեարկել նախագահի օգտին միայն այն դեպքում, եթե տարածաշրջանային խումբը չաջակցի միակ թեկնածուին: Նման բան տեղի է ունեցել 2016-ին, երբ Փիթեր Թոմսոնը թեկնածու էր ընտրվել Կիպրոսից: Ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին: Եթե ​Բոզքըրն ընտրվի, նա պաշտոնը կստանձնի 2020-ի սեպտեմբերից մինչեւ 2021 թվականի սեպտեմբեր:

Այս ուրբաթ ոչ պաշտոնական ինտերակտիվ երկխոսություն է նախատեսված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նախագահ Թիջանի Մուհամմադ-Բանդեի եւ Բոզքիրի միջեւ:

Չնայած զարմանալի չէ, որ այս տարի մի թեկնածու է առաջադրվել, սակայն հետաքրքրական է, որ դա հենց Թուրքիայի թեկնածուն է աջակցություն ստացել Արեւմտյան Եվրոպայի եւ մյուսների խմբի կողմից Թուրքիայի եւ Եվրոպայի հարաբերությունների լարվածության շրջանում:

Պատմականորեն ՄԱԿ-ում իշխանությունը կենտրոնացած էր գլխավոր քարտուղարի եւ Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Թագավորության վրա: Սակայն վերջին տարիներին ՄԱԿ-ի անդամ երկրներն ավելի ու ավելի հաճախ են դիմում Գլխավոր ասամբլեային գլոբալ խնդիրների լուծման համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այլեւս չի կարող վստահ լինել, որ իր առաջարկություններն աջակցություն կստանան, եւ Գլխավոր ասամբլեան երբեմն բանաձեւեր է կընդունի, որոնք հակասում են Անվտանգության խորհրդի շահերին: Ուժերի հավասարակշռության փոփոխությունն էապես բարդացնում է ՄԱԿ-ում որոշումների կայացման գործընթացը, քանի որ Գլխավոր ասամբլեայում գործողությունները փոխհամաձայնություն պահանջում ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների միջեւ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը պաշտոնապես ավելի բարձր է գնահատվում, քան գլխավոր քարտուղարը, եւ նրանք պատիվ է տրվում պետության ղեկավարի մակարդակով, երբ նա դիվանագիտական ​​այցեր է կատարում ամբողջ աշխարհում: Իսկ գործնականում նախագահը հիմնականում արարողակարգային դիրք է զբաղեցնում:

Չնայած անդամ պետությունները կարող են ավելի ու ավելի հաճախ դիմել Գլխավոր ասամբլեային իրենց խնդիրները լուծելու համար, ասամբլեան չունի Անվտանգության խորհրդին հավասար լիազրություններ: Գլխավոր ասամբլեան, սակայն, ՄԱԿ-ի հիմնական նորմատիվ մարմինն է, այն հաստատում է ՄԱԿ-ի բյուջեն, նշանակում է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ նոր անդամ պետություններ է ընդունում:

Հաշվի առնելով գլոբալ որոշումների կայացման բարդությունը, ինչպես ՄԱԿ-ի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, հիմնավոր փաստարկներ կան ՄԱԿ-ի Գլծավր ասամբլեայի նախագահի պաշտոնն ավելի ակտիվ դարձնելու համար, որը կարող է ՄԱԿ-ի անդամ երկրների առջեւ ծառացած որոշ միջազգային խնդիրներ լուծել:

Սակայն ցանկացած փոփոխություններն ապագայում, որոնք միտված է նախագահի դերի ընդլայնմանը, դժվար թե տեղի ունենան մինչեւ Բոզքըրի պաշտոնավարման ժամկետի ավարտը:

Բոզքըրը կարող է օգտագործել այս պաշտոնը՝ միջազգային այնպիսի կարեւոր խնդիրներ լուծելու համար, ինչպիսիք են մարդու իրավունքները եւ միգրացիան, որոնց հարցում Թուրքիան իրեն վատ է դրսեւորել, սակայն այն սահմանափակված կլինի ՄԱԿ-ի տարբեր անդամների միջեւ համաձայնության հասնելու անհրաժեշտությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ