News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հորդանանի թագավորը Իսրայելին զգուշացրել է «մասշտաբային կոնֆլիկտի» մասին, եթե վերջինս շարունակի Արեւմտյան ափի օկուպացված հատվածների անեքսիայի հարցով ծրագրերը:

Իսրայելը հայտարարել է Հորդանան գետի հովիտը եւ հրեական բնակավայրերն անեքսիայի ենթարկելու մտադրության մասին:

«Առաջնորդները, որոնք կողմ են մեկ պետության հիման վրա կոնֆլիկտի կարգավորմանը, չեն հասկանում՝ ինչի դա կարող է հանգեցնել»,-ասել է Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը Der Spiegel-ին տված հարցազրույցում:

«Ի՞նչ տեղի կունենա, եթե Պաղեստինի ազգային վարչակազմը փլուզվի: Ավելի շատ քաոս եւ ծայրահեղականություն կլինի տարածաշրջանում: Եթե Իսրայելն իսկապես հուլիսին անեքսիայի ենթարկի Արեւմտյան ափը, դա Հաշիմիթյան Թագավորության հետ մասշտաբային կոնֆլիկտի կհանգեցնի»,-ասել է նա:

Հորդանանը արաբական պետություններից մեկն է, որը խաղաղ համաձայնագիր է կնքել Իսրայելի հետ: Թագավորը հրաժարվել է ասել, թե արդյոք անեքսիան սպառնալիք կստեղծի այդ համաձայնագրի համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ