News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՅԴ պատվիրակությունը, Բյուրոյի անդամ, Կենտրոնական Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, Ռամալլահում հանդիպում է ունեցել Պաղստինյան ինքնավարության ՖԱԹՀ կուսակցության ներկայացուցիչների հետ, որոնց գլխավորել է ՖԱԹՀ Կենտրոնական կոմիտեի եւ Պաղեստինի օրենսդիր խորհրդի անդամ Նաբիլ Շաաթը:

ՀՅԴ մամուլի դիվանից NEWS.am-ին հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-պաղեստինյան հարաբերությունները, միջազգային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, նաեւ միջկուսակցական հարցեր:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դոկտոր Շաաթին Հայաստանին եւ հայերին վերաբերող հարցերի նկատմամբ շարունակական հետաքրքրության եւ փոխըմբռնման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ