News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Վիրջինիա նահանգում ընտանիքը զբոսնելիս մոտ 1 միլիոն դոլար պարունակությամբ երկու պայուսակ է գտել, փոխանցում է Fox News-ը: Դեյվիդ եւ Էմիլի Շանցը Քերոլայնի շրջանից քայլում էին իրեն երեխաների հետ եւ փողոցի մեջտեղում դրված երկու պայուսակ են գտել: Կանգ առնելով եւ պայուսակները ավտոմեքենայի մեջ դնելով՝ նրանք շարունակել են երթեւեկությունը: Տուն հասնելուն պես նրանք ստուգել են պայուսակների պարունակությունը եւ հայտնաբերել են, որ դրանք լի են կանխիկ գումարով: «Պայուսակների մեջ պլաստիկե պարկեր էին, որոնց վրա գրված էր «պահոց»»,- պարմել է Շանցը:

Դրանից հետո նրանք դիմել են շրջանի շերիֆի գրասենյակ: Իշխանությունները պարզել են՝ ուր էին տարվում փողերը, սակայն, ինչպես հաղորդվում է, նրանք դեռ փորձում են պարզել, թե ինչպես են դրանք ճանապարհի վրա հայտնվել:

Շերիֆի գրասենյակում կարծում են, որ Շանցերին հարկավոր է  պարգեւատրել իրենց ջանքերի համար: «Նրանց գործողությունները ավելի պակաս ոչնչի արժանի չեն,- ասաց նա:- Նրանք խնայել են ինչ-որ մեկին մեծ գումարը եւ հիանալի օրինակ են դարձել մնացածի համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ