News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Իտալական մաֆիոզիները ապօրինի կերպով ստացել են չունեւորների համար նախատեսված պետական նպաստներ՝ «քաղաքացիական եկամտի» ծրագրի շրաջանակներում։ Այս մասին, հղում կատարելով Ֆինանսական գվարդիային, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պարզվել է, որ իրավապահներին հայտնի կալաբրիական «Նդրանգետա» խմբավորման  ավելի քան հարյուր անդամներ պետությունից ստացել են վճարումներ, որոնք նախատեսված են եղել չունեւորների եւ գործազուրկների համար: Գումարային չարագործնորը կարողացել են պետությունից ստանալ ավելի քան 516 000 եվրո: Մեկ ամսվա վճարման չափը կարող էր հասնել 780 եվրոյի:

Լրագրողների հետ զրույցում գերատեսչության ներկայացուցիչները ընդգծել են, որ հանցագործները նպաստներ են ստացել՝ «հասկանալով, որ բնակչության առավել խոցելի շերտերի աջակցության համար պետական սահմանափակ միջոցները իրականում անհրաժեշտ են նրանց, ովքեր ամենաշատը դրա կարիքը ունեն»։ Ֆինգվարդիայում կարծում են, որ հատուկ նշանակություն այս գործը ստանում է կորոնավիրուսային ճգնաժամի լույսի ներքո, երբ պետական աջակցության համար դիմում են մեծ թվով մարդիկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ