News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը տղայական «ռազբորկայի» է կանչել Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանին, որը համարձակվել էր ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դիանա Գալոյանի հասցեին «թթու» խոսք ասել։

Հանդիպումը տեղի է ունեցել Գոգյանի տան մոտ, Թամրազյանն «ատչյոտ» է պահանջել Գոգյանից։ Հիշեցնենք, որ վերջինս ասել էր, որ Գալոյանի  դոկտորական ատենախոսությունում առկա են արտագրություններ, բայց Թամրազյանի հովանավորչության շնորհիվ նա զբաղեցնում է այդ պաշտոնը։

«Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ եւ իր միջեւ»,- նշել էր Գոգյանը։ Բարեբախտաբար, «ռազբորկան» ձեռնամարտի չի հասել, թեպետ Թամրազյանը, նախարարության աղբյուրի վկայությամբ, ապտակելու փորձ ունի եւ անգամ փորձարկել է փոխնախարարներից մեկի նկատմամբ։

Ի դեպ, երեկ Գոգյանին ընդունել է նաեւ Փաշինյանը, որպեսզի լսի նրա պարզաբանումները հրաժարականի առթիվ։ Սմբատ Գոգյանին հարցրինք՝ եղե՞լ է նման հանդիպում իր տան մերձակայքում։ «Ես դա հանդիպում չեմ անվանում, հանդիպումն ինձ համար կոնստրուկտիվ եւ գործնական է լինում»։ Ուրեմն տղայական զրո՞ւյց է եղել։ «Չեմ մեկնաբանում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ