News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է ապրիլին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ երկրի արտահանման 21.9 տոկոսով կրճատման մասին կորոնավիրուսի բռնկման պատճառով: Գերատեսչության պաշտոնական կայքում հինգշաբթի հրապարակված զեկույցի համաձայն՝ սա ամենամեծ անկումն է 2009 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ Ճապոնիայի տնտեսությունը գտնվում էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների ազդեցության տակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արտահանման ծավալը 5202 միլիարդ իեն ​​(ավելի քան 48 միլիարդ դոլար) է կազմել: Այս ցուցանիշը շարունակում է նվազել վերջին 17 ամսվա ընթացքում:
Միեւնույն ժամանակ, նույն ամսվա ընթացքում Ճապոնիայի ներմուծումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 7.2 տոկոսով՝ հասնելով 6.132 միլիարդ իենի (գրեթե 57 միլիարդ դոլար): Այս ցուցանիշի անկումը շարունակվում է վերջին 12 ամսվա ընթացքում:

Մայիսի 18-ին Ճապոնիայի կառավարությունը կանխատեսել էր, որ ներկայիս տնտեսական դինամիկայի դեպքում երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) մինչու 2020 թվականի վերջ կարող է նվազել 3.4 տոկոսով: Առաջին եռամսյակում Ճապոնիայի ՀՆԱ-ի անկումը 0.9 տոկոս էր կազմել՝ 2019-ի չորրորդ եռամսյակի համեմատ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ