News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Այնթափ համայնքի բնակչուհին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում՝ պահանջելով նորոգել իր տան տանիքը։

Նա լրագրողների հետ զրույցում պատմեց, որ իր տան դիմաց տեղադրված երկաթե հենասյուների հոսանքահարումից տան տանիքում հրդեհ է բռնկվել.

«Անցած տարի Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայից հետո փորձագետները եկան նայեցին տունս, հարցրի՝ ե՞րբ եմ պատասխան ստանալու, երեխաներս ջրի մեջ են քնում, ինձ ասացին՝ 1 ամսից։ Ստացել եմ պատասխանն ու ինձ ամեն ամիս տարել-բերել են։ Նրանք պատասխանի մեջ գրել են, թե սեպտեմբերից զբաղվել են իմ խնդրով, բայց ոչ զբաղվել են, ոչ էլ։ Պատասխանում նշել են, թե տանիքի ներսից է վառվել, բայց ես ականատեսներ ունեմ, որոնք տեսել են, թե ինչպես է բռնկվել իմ տանիքը 2 ստոլբայից։ Բողոքել եմ Արարատի մարզի բոլոր ղեկավարներին. մարզպետին դատախազին, քննիչին, ոստիկաններին։ Իմ 5 երեխաները, մեկը թոքաբորբով Մուրացան բկ-ում է, երեխաները ջրի մեջ են քնում, խոնավ տեղաշորի մեջ։ Արարատի մարզի մարզպետն էլ ասում է՝ 25 հազար դրամ օգնություն կտամ. 25 հազար դրամով ես տանիք եմ սարքո՞ւմ։ Էլեկտրոցանցը ինձ վնաս է տվել, թող փոխհատուցի։ Եթե հարցը չլուծվի, ապա կգնամ իմ ձեռքով էլեկտրոցանցը կվառեմ՝ աշխատողներն էլ մեջը»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ