News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը, որը քրեական հեղինակություն համարվող «Ալավերդցի Վահագ» անունով հայտնի Վահագն Աբգարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել, պետք է համապատասխան պատասխանատվության ենթարկվի, որովհետեւ այն ինչը կատարվեց անթույլատրելի էր։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։

Նշենք, որ քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեքթաշյանի, բավարարեց Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, կաշառք տալու, ապօրինի զենք պահելու եւ այլ արարքների համար մեղադրվող Վահագն Աբգարյանին գրավով ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքները։

«Ես կարծում եմ, որ սա դեռ սկիզբն է. Առաջին ատյանի դատարանի դատավորը, որը կայացրել էր այդ որոշումը, պետք է համապատասխան պատասխանատվության ենթարկվի, որովհետեւ այն ինչը կատարվեց անթույլատրելի էր։ Առաջին ատյանի այդ դատավորն այլեւս իրավունք չունի այս գործը քննելու, որովհետեւ մի դատավոր եթե կարողանում է ապօրինի որոշում կայացնել եւ ազատության մեջ հայտնվի այն անձը, ով չպիտի լիներ ազատության մեջ, եւ, որ կային բոլոր հիմքերը, որ նա պետք է շարունակեր գտնվել կալանքի տակ, իրավունք չունի այս գործը քննելու։ Նա չի կարող օբյեկտիվ գտնվել եւ այս առումով էլ ինքնաբացարկի միջնորդություն ենք նախապատրաստել դատավորին»,- ասաց Սահակյանը։

Լուսինե Սահակյանը հայտնեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այդ գործով դատական նիստերն անընդհատ ձգձգվում են, որը տեղի է ունենում պաշտպանական կողմի եւ դատարանի հետ համաձայնեցված։

Ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ