News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Արցախի խորհրդարանի այսօր ընթացող հատուկ նիստում ելույթ ունեցավ Հայ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ով իր խոսքն սկսեց շնորհակալություն հայտնելով Արցախի բոլոր իշխանավորներին՝ սկսած լուսահոգի Արթուր Մկրտչյանով:

«Շնորհակալ ենք իրենցից, վստահ ենք, որ նորընտիր նախագհահ էլ ավելի կավելացնիայդ գանձարանի շտեմարանի վրա իր շարքը, որով ավելի կամրապնդվենք ու ավելի զորեղ կդառնանք:

Նախագահ կնշանակի առաջին գահը, բուրգի վրա բազմողը: Պողոս առաքյալն ասում է՝ ամեն իշխանություն Աստծուց է, հնազանդ եղեք իշխանությանը: Մեր դարերում նախագահ նշանակում է իշխանաց իշխան կամ թագավոր: Եթե ժողովուրդը մեղքի մեջ ընկավ, նախագահը ծնկի իջավ, աղոթեց, Աստված դա անպայման լսում է, բայց եթե առաջին դեմքը սխալվեց, ամբողջ ազգը ծնկի գա, մենք չգիտենք՝ Աստված կների, թե ոչ»,-ասաց նա:

Պարգեւ Սրբազանը դիմեց Արայիկ Հարությունյանին. «Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք, ինչպես 17 տարեկանում զենքը ուսին պաշտպանել եք մեր հայրենիքը, այսօր շարունակելու ենք նույն վսեմ առաքելությունը ամենաբարձր դիրքից: Մեր աղոթքն է արդարություն տարածեք, ազնվություն սերմանեք: Միշտ ձեր կողքին ենք լինելու: ժողովուրդը ձեր եւ ձեր թիմի հետ մեծ հույսեր է կապում»,-ընդգծեց նա:

Այնուհետեւ Պարգեւ Սրբազանն իր խոսքն ավարտեց աղոթքով, որի ընթացքում Արայիկ Հարությունյանը ձեռքը դրել էր ավետարանի վրա:

Տպել
Ամենաշատ