News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը մտահոգված է Բաց երկնքի Պայմանագրից (ԲԵՊ) դուրս գալու մասին ԱՄՆ հայտարարությամբ եւ հույս ունի, որ Վաշինգտոնը միտքը կփոխի: Նա այս մասին այսօր նշել է իր Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մտահոգված եմ Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու մասին ԱՄՆ հայտարարությամբ: Ցավալի կլինի, եթե դա իրականություն դառնա, հուսով եմ, որ ԱՄՆ-ն միտքը կփոխի: Պայմանագիրը անվտանգության առանցքներից մեկն է, որը վճռորոշ նշանակություն ունի Եվրոպայում խաղաղության եւ կայունության պահպանման համար: [Պայմանագրից ԱՄՆ-ի] դուրս գալը սասանում է մեր անվտանգությունը»,- նշել է Գրեմինգերը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել էր ԲԵՊ-ից դուրս գալու Վաշինգտոնի մտադրության մասին, որը անդամներին թույլ է տալիս թռիչքներ կատարել միմյանց ցանկացած տարածքում՝ ռազմական գործունեության հսկողության համար: Այս որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 22-ից սկսած վեց ամիս հետո, պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Նա հնարավոր է համարել Վաշինգտոնի կողմից որոշման վերանայումը, «եթե Ռուսաստանը ցույց տա վստահության ամրապնդմանն ուղղված այս պայմանագրին լիակատար հետեւելու վերադարձ»:

Որպես իր քայլի պատճառ ամերիկյան կողմը նշել է Ռուսաստանի կողմից իբր տեղ գտած պայմանագրի խախտումները, այն դեպքում, երբ Մոսկվան այս պնդումները հերքում է եւ առաջադրում հանդիպակաց մեղադրանքներ: ՌԴ ԱԳՆ սպառազինության չտարածման եւ վերահսկողության հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը շեշտել է, որ Վաշինգտոնի փորձերը համաձայնագրից դուրս գալը ներկայացնել որպես Ռուսաստանի կողմից խախտումներին արձագանք, բացարձակապես անհիմն են:

Վաշինգտոնն արդեն մի քանի տարի Մոսկվային մեղադրում է ԲԵՊ-ի իբր ընտրողաբար կատարման եւ այս բազմակողմ համաձայնագրի մի շարք դրույթների խախտման մեջ: Ռուսաստանը եւս ԱՄՆ-ին պահանջներ է ներկայացնում, որոնք վերաբերում են պայմանագրի իրականացմանը: Վաշինգտոնը 2017 թվականին հայտարարել էր համաձայնագրի շրջանակում ամերիկյան տարածքում ռուսական դիտորդական թռիչքների որոշակի սահմանափակումներ մտցնելու մասին: Դրանից հետո Մոսկվան հայելային պատասխան էր տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ