News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Միչիգանի բնակիչ Ջեֆրի Դեւիդ Քոքսը ձերբակալվել է զանգվածային հրաձրությունների եւ ԱՄՆ նախագահ Թրամփի ու փոխնախագահ Փենսի սպանության սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ ուղարկելու համար, գրում է Newsweek-ը։

Ուսումնասիրված տվյալների համաձայն, նամակներից մեկում Քոքսը սպառնացել է զանգվածային սպանություններ կատարել քաղաքի Մոթթ քոլեջում։

Մյուս նամակում նա հայտարարել է Թրամփին եւ Փենսին սպանելու իր ծրագրի մասին՝ նշելով, որ մտադիր է ռումբ դնել Սպիտակ տանը։

Կասկածյալը նամակները մայիսի 16-ին ուղարկել է Մոթթ քոլեջի ընդունարան, Նյու Յորքում Մոնրո քոլեջի նախագահի գրասենյակ եւ Իլինոյս նահանգի Գրեյթ Լեյքս քաղաքում ՌԾՈՒ զորակոչի նախապատրաստումների հրամանատարություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ