News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 02
USD
482.52
EUR
540.76
RUB
6.79
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Արդեն 8 ժամից ավելի քաջարանցիները չեն հեռանում Կապանի Ոստիկանության շենքի մոտից: Նրանք պահանջում են ազատ արձակել քաջարանցի երիտասարդներին, որոնց այսօր բերման էին ենթարկել Կապանի Ոստիկանություն: Նրանք նաև հայտարարում են, որ թույլ չեն տա տղաներին տեղափոխել Երևան։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը մտավ Ոստիկանության շենք, որտեղից դուրս գալուց հետո հայտարարեց, որ տեսել է երիտասարդներին  եւ որ նրանք բռնության են ենթարկված եղել:

Նա կոչ արեց քաջարանցիներին մի մարդու նման կանգնած մնալ այդտեղ, մինչեւ իրենց պահանջները չկատարվեն:

Այս պահին հանրության շրջանում լարված սպասում է, բոլորը հետեւում են,  թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը Կապանում:

Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որ մայրաքաղաքից ոստիկանական զորքեր են շարժվում դեպի Կապան, ինչը հիմքեր է տալիս ենթադրելու, որ կարող են փորձել ուժով ցրել  հավաքվածներին:

Բազմաթիվ հանրային եւ քաղաքական գործիչներ հանդես են  եկել խաղաղ ցուցարարների հանդեպ ուժ չկիրառելու՝ ոստիկանությանն ուղղված կոչերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ