News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովում տեղ գտած բռնությունից հետո մենք քաղաքական գնահատականի էինք սպասում: Սակայն այն այդպես էլ չտրվեց: Ավելին՝ մեր կողմից քննադատությունն ընկալվեց որպես սադրանք: Այս մասին մայիսի 25-ին Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ իշխող դաշինքի կողմից նման վարքով սադրանքը լեգիտիմացվեց: «Կարելի է արձանագրել, որ գործող իշխանությունն ամբողջությամբ շեղվել է հեղափոխության արժեքներից եւ ընդդիմության հանդեպ հարգանքից: Սա արդեն իրողություն է եւ գրանցված փաստ»,- շեշտեց Մարուքյանը:

Մեկնաբանելով իր եւ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ ծեծկռտուքի իրավաբանական կողմը՝ ԼՀԿ ղեկավարը նշեց, որ իրենք բացատրություն տալու համար հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն, սակայն այնտեղ հրաժարվել են քրեական գործ հարուցել: «Իրավական գործընթացներ չեն իրականացվել օրենքի գերակայության ենթատեքստում: Եթե ընդդիմությունը բռնության է ենթարկվում, ապա ստացվում է, որ դա խնդիր չէ: Սակայն այլ կերպ կլիներ, եթե դա տեղի ունենար գործող իշխանության ներկայացուցչի հետ: Հիմա մենք, ըստ էության, գործ ունենք բռնության արդարացման հետ»,- ասաց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը: Ընդ որում՝ նա հավաստիացրեց, որ իրենց անհնար է վախեցնել համանման քայլերով եւ ստիպել նահանջել սեփական քաղաքական գծից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ