News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Մարդ մի քիչ էլ բախտ պետք է ունենա, որ այս օրհասական պահին չընկնի նման սակավամիտ պոպուլիստների ու էքսցենտրիկ ցինիկների ձեռքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

Արթուր Ղազինյանը գրում է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն ուղիղ համեմատական է թեստավորված անձանց թվին, որը մոտավորապես կազմում է 14%։ Նա հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ մինչ այսօր թեստավորվել է 52.000 մարդ, որից վարակակիր է եղել 7.113-ը։

«Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ եթե թեստավորվեր պայմանական 520.000 մարդ, ապա մեծ է հավանականությունը, որ վարակակիրների թիվը կլիներ 71.130։ Այսինքն, համավարակի իրական պատկերը ստանալու համար պետք է թեստավորել բոլորին, ինչն, իհարկե, մեր պարագայում անհնար է»։

Սակայն, ըստ Ղազինյանի, դա չի նշանակում, որ հնարավոր չէր սա անել, օրինակ մարտի 2-ին, երբ վիրուսը դեռևս շատ չէր տարածվել․

«Պետք էր ընդամենը ձեռք բերել 30.000 թեստ և ամբողջությամբ փակել Հայաստանի արտաքին սահմանն ու ներքին տեղաշարժը, հայտնաբերել ու կոնսերվացնել համավարակի տարածումը՝ բռնկման օջախների և հավանական վարակակիրների համատարած թեստավորման ու մեկուսացման միջոցով։

Եթե մենք բոլոր պահանջվող քայլերն ու գործողություններն անեինք ժամանակին ու պատշաճ կարգով ու որակով, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մարտի 20-ին մենք 99%-ով լուծված կլինեինք այս խնդիրը և հիմա կապրեինք մեր առօրյա կյանքով։

Բայց դե, ինչպես ասում են, մարդ մի քիչ էլ բախտ պետք է ունենա, որ այս օրհասական պահին չընկնի նման սակավամիտ պոպուլիստների ու էքսցենտրիկ ցինիկների ձեռքը։

Չնայած, մեզ հասնումա, դեռ մի բան էլ քիչ է․․․», գրել է Արթուր Ղազինյանը եւ հետգրություն թողել․

«Հ.Գ. Աստված էլ բեթարից ազատի»։

 

 

Տպել