News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր պարեկային ծառայության 700 աշխատակցի աշխատավարձերի համար տարեկան 4.3 միլիարդ դրամ է հատկացվելու: Այս նպատակով նախատեսվում է առանձին հիմնադրամ ստեղծել: Այս մասին մայիսի 25-ին Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» օրենքներում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:

Ընդ որում, նա նշեց, որ պետբյուջեից 3.3 միլիարդ դրամ է նախատեսվում հատկացնել ավտոմեքենաների, զենքի եւ հատուկ միջոցների ձեռքբերման համար: «Սակայն սա ընդամենը մոտավոր հաշվարկներ են, քանի որ մենք պատրաստվում ենք մրցույթ անցկացնել, որում կհաղթի այն մասնակիցը, որն ավելի ցածր գին կառաջարկի»,- ասաց Գրիգորյանը: 3 տարվա ընթացքում նախատեսվում է ընդհանուր 16 միլիարդ դրամ ծախսել:

Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ այս գումարից 8.4 միլիարդ դրամը նախատեսվում է հատկացնել պետբյուջեից: Ըստ խորհրդարանականի՝ կորոնավիրուսի համավարակի եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում նման ծախսերն անտեղի են: Էնֆիաջյանը կարծում է, որ այդ միջոցները կարող են ծախսվել բնակչության եւ բիզնեսի խոցելի հատվածներին աջակցելու համար: Միեւնույն ժամանակ, պատգամավորը պարզաբանեց, որ ինքը սատարում է իրավապահ համակարգի բարեփոխմանը, քանի որ այն իսկապես անհրաժեշտ է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ