News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգում դժվարությունների առաջացման դեպքում կարող է տրամադրել լրացուցիչ լիկվիդային միջոցներ: Այս մասին մայիսի 27-ին տեսահամաժողովի ժամանակ ասաց Հայաստանի ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման դեպարտամենտի պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով «2019 թվականին ֆինանսական կայունության մասին հաշվետվությունը»:

Նրա խոսքով՝ բոլոր դրական միտումները, որոնք 2018 թվականին դիտվել են Հայաստանի բանկային ոլորտում, շարունակվել են նաեւ 2019 թվականին: «Դա, մասնավորապես, վերաբերում է այնպիսի ցուցանիշներին, ինչպես կապիտալի, ակտիվների եւ այլ ցուցանիշների կայուն աճը: Տնտեսական բարձր աճը պայմանավորված էր վարկային միջոցների տրամադրման աճով»,- նշեց Գրիգորյանը:

Նա շեշտեց բանկերի լիկվիդայնության եւ կապիտալիզացիայի բարձր մակարդակի կարեւորությունը, ինչը ֆինանսական կայունության հաջողության գրավականն է: «Ֆինանսական կազմակերպություններին հենց սա է թույլ տվել ժամանակին արձագանքել կորոնավիրուսի տարածման հետ կապված ճգնաժամին: Տնային տնտեսություններին վարկավորման աճի ֆոնին ԿԲ կարեւոր միջոցառում դարձավ վերահսկումը՝ նրանց մոտ պարտքի կտրուկ աճ թույլ չտալու նպատակով ապագայում մարման հետ կապված բարդություններից խուսափելու համար»,- պարզաբանեց դեպարտամենտի պետը:

Նա հավելեց, որ առեւտրային բանկերը մինչեւ հիմա վարկային պարտավորությունների պայմանները վերանայել են 540 հազար ֆիզիկական անձանց եւ 17 հազար իրավաբանական անձանց համար: «Քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել առանց վարկային պատմության վատթարացման 3 ամիս չմարել վարկային պարտավորությունները: Առաջացած դժվարությունները հաշվի առնելով՝ ֆինանսական կազմակերպությունները հիմա էլ են պատրաստ հաճախորդների հետ համագործակցությանը»,- ամփոփեց Կենտրոնական բանկի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ