News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը կարագացնի Միացյալ նահանգների եւ Չինաստանի միջեւ կապիտալային, առեւտրային եւ տեխնոլոգիական պատերազմը։ Crossborder Capital-ի գլխավոր տնօրեն Մայքլ Հաուելը նախազգուշացրել է, որ երկու երկրների միջեւ առեւտրային գործարքի առաջին փուլը սպառնալիքի տակ է, եւ կարող է նույնիսկ հայտնվել նոր մարտադաշտ՝ կապիտալի ներդրման։

«Կարծում եմ, որ լարվածությունն աճում է ոչ միայն առեւտրային պատերազմներում, այլեւ կապիտալի պատերազմներում․ մենք գտնվում ենք մի աշխարհում, որտեղ կապիտալային պատերազմները կարեւոր են»,- CNBC-ին տված հարցազրույցում ասել է նա՝ նշելով, որ կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում շուկան հեղեղվել է «շատ լիկվիդայնությամբ»։ Ամբողջ աշխարհի կառավարությունները եւ կենտրոնական բանկերը գործի են դրել աննախադեպ խթանիչ փաթեթներ`փորձելով զսպել համավարակի տնտեսական ցնցումները: Նախագահ Դոնալդ Թրամփը մարտին հավանության է արժանացրել 2 տրիլիոն դոլարի օգնության մասին օրինագիծը:

Միաժամանակ, դոլարի պահանջարկն աճել է բռնկման ֆոնին՝ առաջացնելով դեֆիցիտ եւ ազդելով այլ արժույթների վրա: Ի պատասխան՝ Դաշնային պահուստային համակարգն ընդլայնել է դոլարի փոխանակման գոյություն ունեցող գծերը, որպեսզի ավելի շատ հաստատությունների համար հասանելի լինի դոլարային ֆինանսավորումը:

Սակայն Հաուելը կարծում է, որ ամերիկյան քաղաքական գործիչներն ամերիկյան արժույթը միջազգային մակարդակով հասանելի դարձնելու թաքնված դրդապատճառներ ունեն:

«14 այլ երկրների հետ դոլարի գծերը փոխանակելու մասին որոշումը, որը փաստացի ստեղծել է 15 երկրների խումբ, ներառյալ՝ Ամերիկան, որոնք հասանելիություն ունեն դոլարին, ծայրահեղ կարեւոր իրադարձություն է»,- ասել է նա:

Հաուելն այդ քայլն անվանել է «ՆԱՏՕ-ի տնտեսական համարժեք», որը ստեղծվել է Խորհրդային Միությունը ռազմականորեն զսպելու համար:

 

«Սա Չինաստանին տնտեսապես զսպելու փորձ է»,- ասել է նա: «Այս տեխնոլոգիական պատերազմին, այս առեւտրային պատերազմին կհետեւեն հետագա համազարկերը: Ըստ էության, Ամերիկան ​​ու Չինաստանը ակնհայտ մրցակիցներ են, եւ կորոնավիրուսային ճգնաժամը պարզապես արագացրել է այդ միտումները»:

The Economist Intelligence Unit-ի (EIU) գլոբալ կանխատեսման տնօրեն Ագաթա Դեմերայսը նույնպես ասել է CNBC-ին, որ առկա աշխարհաքաղաքական լարվածությունը, ամենայն հավանականությամբ, կուժեղանա համավարակի արդյունքում: «Կորոնավիրուսի համաճարակը չի փոխի ներկայիս մասնատումը, աշխարհաքաղաքական պատկերի մշտական ​​բեւեռացումը,- ասել է նա,- Սակայն մենք կարծում ենք, որ դա կարագացնի ներկա գործընթացները այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը, որոնք ձգտում են ավելի կարեւոր դեր խաղալ համաշխարհային ասպարեզում եւ վերականգնել իրենց դիրքերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ