News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:

Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը. անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, հայ ազգի հերոսական կերպարի արտացոլում, նոր փորձություններին որպես պետականորեն կազմակերպված ազգ դիմագրավելու մեկնարկ, նոր սկիզբ։

Պարույր Սեւակն ասում էր. «․․․սերունդներ, Դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից»։

Իմ խորին համոզմամբ, նշվածը ոչ միայն անցյալը ճանաչելու, այլեւ փառահեղ անցյալի գիտակցմամբ ու նշանավորմամբ ներկան ստեղծելու ու ապագան կերտելու մասին է։ Ապագա, որը պիտի լինի մեր ժողովրդինը՝ լուսավոր, միասնական եւ հզոր Հայրենիքով, ամուր պետականությամբ։

Կեցցե՛ անկախ եւ հզոր Հայաստանի Հանրապետությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ