News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան եւ Կանադան քննադատել են Չինաստանին Հոնկոնգի հանդեպ ազգային անվտանգության մասին օրենքի համար, որը, նրանց խոսքերով, սպառնում է ազատությանը եւ խախտում նախկին գաղութի ինքնավարության մասին 1984թ․ չին-բրիտանական համաձայնագիրը, հայտնում է Reuters-ը։

«Հոնկոնգը ծաղկում էր ինչպես ազատության պատվար»,- հայտարարել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան եւ Կանադան՝ հավելելով, որ «իրենք խորը մտահոգված են Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրենք մտցնելու Պեկինի որոշմամբ»։

Չորս երկրները հայտարարել են, որ նոր օրենսդրությունը «կսահմանափակի Հոնկոնգի մարդկանց ազատությունը եւ դրանով իսկ կտրուկ կխափանի Հոնկոնգի ինքնավարությունն ու համակարգը, որը նրան այդպես բարգավաճող է դարձրել»։

«Հոնկոնգի վզին նոր ազգային անվտանգության մասին օրենք փաթաթելու Չինաստանի որոշումը ուղիղ հակադրվում է նրա միջազգային պարտավորություններին՝ իրավաբանորեն պարտավորեցնող սկզբունքների համնաձայն, որորնք գրանցված են ՄԱԿ-ում չին-բրիտանական համատեղ հռչակագրում»,- ասել են նրանք։

«Մենք նաեւ ծայրահեղ մտահոգված ենք նրանով, որ այդ ակցիան կխորացնի հոնկոնգյան հասարակության մեջ գոյություն ունեցող պառակտումը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Չինաստանը հայտարարում է, որ օրենսդրությունն ուղղված է անջատողականության, դիվերսիոն գործողությունների, ահաբեկչության եւ քաղաքում արտաքին միջամտության դեմ պայքարին։

«Մենք կոչ ենք անում Չինաստանի կառավարությանը համագործակցել Հոնկոնգի կառավարության եւ ժողովրդի հետ, որպեսզի գտնեն փոխադարձ ընդունելի որոշում, որը կհամապատասխանի Չինաստանի միջազգային պարտավորություններին՝ ՄԱԿ չին-բրիտանական համատեղ հռչակագրի համաձայն»,- ասվում է վերոնշյալ երկրների հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել