News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսրայելի տարածքում հնագիտական պեղումների արդյունքում գիտնականները հայտնաբերել են հին տաճարի խորանի վրա առեղծվածային նյութ: Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով անցկացված անալիզը ցույց է տվել, որ դրանում պարունակվում է կանաբիս եւ խունկ, հաղորդում է «Պոպուլյարնայա մեխանիկա»-ն:

Գտածոն հայտնաբերվել է մի քանի տասնյակ տարի առաջ Թել Արադում: Տաճարի մուտքի մոտ հնագետները հայտնաբերել են երկու խորան, որոնց մակերեսին եղել է սեւ կոշտացած նյութ՝ բնական ծագում ունեցող: Նախկինում հետազոտությունների արդյունքում չի հաջողվել պարզել դրա բաղադրությունը: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տվել վերջապես հասկանալ՝ ինչ է դա:

Գիտնականները հաստատել են, որ 40 սմ բարձրություն ունեցող փոքր խորանի վրա գտնվող նյութը կանաբիս է՝ խառնած գոմաղբի հետ (այն օգտագործում էին տաքացման համար): Իսկ 50 սմ բարձրությամբ մեծ խորանի վրա հայտնաբերված նյութը խունկ է՝ խանռած կենդանական ճարպով (կիրառել են գոլորշիացման համար):

Այդ եզակի գտածոները բացահայտում են Հին Հրեաստանում պաշտամունքային պրակտիկան: Հետազոտողների կարծիքով՝ կանաբիսն օգտագործվել է որպես հոգեակտիվ նյութ էքստազի համար՝ որպես պաշտամունքային արարողակարգի մաս: Հետազոտության ղեկավար Էրան Արիեն բացատրում է, որ կանաբիսն առաջին անգամ նույնականացվել է Մերձավոր Արեւելքի տարածքում արխայիկ ժամանակաշրջանում եւ խաղացել է գլխավոր դերը պաշտամունքային պրակտիկայի ընթացքում:

Իսկ խունկն այդ տարածքում ի հայտ է եկել Արաբիայից եւ օգտագործվել է իր հաճելի բույրի շնորհիվ: Իսկ դրա ներկայությունը Հրեաստանում խոսում է այն մասին, որ հնում այն ակտիվորեն վաճառվել է Հարավային Արաբիայում:

Բեեր Շեւա հարթավայրում հնագիտական պեղումներն իրականացվել են ավելի քան 50 տարի առաջ: Արդյունքում հայտնաբերվել են երկու ամրոցներ, որոնք պաշտպանում էին բիբլիական Հրեաստանի հարավային սահմանը: Իսկ լավ պահպանված տաճարը, որը հնագետների կողմից թվագրվում է մ.թ.ա 750-715 թվականներին, գտնվում է հենց այդ ամրոցների հարեւանությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ