News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհետաձգի G7 գագաթնաժողովը, որը նա հույս ուներ անցկացնել մինչեւ սեպտեմբեր կամ ավելի ուշ, եւ կընդլայնի հրավիրված երկրների ցանկը՝ ավելացնելով դրանում Ավստրալիային, Ռուսաստանին, Հարավային Կորեային եւ Հնդկաստանին, հաղորդում է Reuters-ը։

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Թրամփը նշել է, որ «մեծ յոթյակը», որում միավորված են աշխարհում ամենաառաջատար տնտեսություններ ունեցող երկրները, «պետությունների շատ հնացած խումբ է» իր ներկայիս ձեւաչափում։

«Ես հետաձգում եմ այն (գագաթնաժողովը), քանի որ չեմ համարում որ որպես G7 այն (խումբը) պատշաճ կերպով ներկայացնում է այն, թե ինչ է կատարվում աշխարհում»,-ասել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն արդեն ցանկություն էր հայտնել գագաթնաժողովին Ռուսաստանին հրավիրելու մասին։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ալիսա Ֆարահը հայտարարել է, որ Թրամփը ցանկանում է, որպեսզի երկրները քննարկեն Չինաստանի հարցը գագաթնաժողովի ընթացքում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Հոնկոնգին արտոնյալ կարգավիճակից զրկելու մասին Չինաստանի կողմից ազգային անվտանգության մասին օրենքն ընդունելու կապակցությամբ։

ԱՄՆ նախագահն արդեն երկրորդ անգամ է հետաձգում գագաթնաժողովը, որը պետք է կայանար մարտին, սակայն դարձյալ հետաձգվել էր՝ կորոնավիրուսի պանդեմիայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված։

Գագաթնաժողովն անցկացնելու գաղափարը սատարել է Ֆրանսիայի նախագահ Էնամուել Մակրոնը։ Ընդ որում՝ G7 գագաթնաժողովին հրաժարվել է մասնակցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Ջասթին Թրյուդոն բացատրել է իր որոշումը հարցերով՝ կապված առողջապահության հետ, իսկ Մերկելը՝ «հաշվի առնելով պանդեմիայի կապակցությամբ ընդհանուր իրավիճակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ