News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք ասել, թե որտե՞ղ են զինծառայողների ապահովագրության հիմնադրամ գումարները։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դիմելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

«Պարզաբանումներ արեք, ձեր ձեռքն է իշխանությունը, ապարատը, լծակները, ձեր ձեռքում է ամեն ինչ։ Այս հիմնադրամը գաղտնիություն չպետք է ունենա, մուտքերի մասին գաղտնիության մասին ես ձեզ չեմ ասել, այլ ասել եմ, որտե՞ղ են գումարները, հիմա ասում եք հաջորդ շաբաթ չեն փոխանցվում, ի՞նչ հաջորդ շաբաթ, մի 1-2 տարվա մասին եմ ասում։ 1,9 միլիարդ դրամ, վարչապետի 2 օր առաջ փոխանցած փաստաթղթից եմ մեջբերում անում, 1,9 միլիարդ դրամ այդ պահի դրությամբ գումար չի փոխանցվել, այդ 1,9 միլիարդի չափով գաղտնի ծառայողներ ունե՞ք ՀՀ-ում։ Ինչ վերաբերում է իմ լիազորություններին, փառք Աստծո ընտրողնրը լավ գիտակցում են իմ լիազորությունների պատշաճ իրականացումը, չբռնեիք կառավարությունով հոգաբարձուների խորհրդի կազմից հանեիք, որպեսզի ես էլ իմ լիազորություններն իրականացնեի։ Խնդրում եմ մի սրեք, մի սրեք, խնդիրս պարզաբանելն է, ոտե՞ղ են հիմնադրամի գումարները»,- Ասաց Ուրիխանյանը։

Արթուր Դավթյանի խոսքով՝ թե որտե՞ղ են ծախսված գումարները, հարցի պատասխանն առաջին հերթին հոգաբարձուների խորհրդի անդամները պետք է ստանային եւ պարզաբանեին հանրությանը․ «Երբ կունենաք տվյալներ առերեւույթ հափշտակության մասին կխոսեն եւ ոչ թե օրենքով մատնանշված մուտքերի եւ ելքերի ստացման ամենատարբեր հաշվարկների, այդ դեպքում անպայման կզբաղվենք ձեր կողմից բարձրացված հստակ հանցագործության մասին առերեւույթ հատկանիշներ պարունակող հաղորդման կապակցությամբ»։

Տպել
Ամենաշատ