News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Դատախազությունը ոչ մեղադրանք առաջադրողն է, ոչ էլ ապացույց ձեռք բերողն է: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ աղմկահարույց քրեական գործերի հարուցելուց 1-2 օր առաջ մարդիկ փախուստի են դիմում:

«Այդ իրավիճակում դատախազությանը հարցերը կարող են հետեւյալ ձեւով առաջադրվել՝ ոչ թե պետք է մեղադրանք ներկայացվել, թե ինչն էր պատճառը, որ ձեր նշած մի քանի օր առաջ գնաց, այլ հետագայում պարզվե՞ց արդյոք, թե ինչն էր պատճառը, որ այդպես եղավ եւ այդ ուղղությամբ ինչ միջոցներ ձեռնարկվեցին: Յուրաքանչյուր դեպքում այդ անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են:

Մենք նույնիսկ դեմք ենք ունեցել, որի պայմաններով քրեական գործ հարուցեցինք ենթադրաբար օպերատիվ մարմինների անփույթ աշխատանքի փաստով, եւ ներկայումս ընթանում է նախաքննություն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ շատերն իրեն ընկալում են որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, որը հնարավոր է համագործակցի նախկինների հետ ու արտահոսք կազմակերպի, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Դուք այդպես մտածո՞ւմ եք: Ես կարծում եմ՝ ոչ ոք այդպես չի մտածում»:

 

Տպել
Ամենաշատ