News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

3 հազար տարի գոյությունից հետո հո Փաշինյանի պատճառով հայ ժողովուրդը չպիտի՞ վերանա աշխարհի երեսից։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային ծրագրում ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ կոչ անելով վարչապետին պաշտոնաթող լինել։

«Ես կառաջակեի Փաշինյանին, թող հանի նախագահին, թող նա գնա, ինքն էլ դառնա նախագահ, մեկը գա, մեկ տարով կառավարի, մինչեւ նոր ընտրություններ։ Կառավարման փնթիությունն ահավոր  է։ Նա ունի խելք, բայց չունի ինտելեկտ, նրա ամբողջ էներգիան բացասական արդյունքներ է տալիս»։

Քանի որ նախկին վարչապետը կասկածում է, որ վարչապետն ինքնակամ կհեռանա, ասել է, թե իր խոսքն ուղղված չէ նրան, այլ ժողովրդին․ 

«Որեւէ ձեւով Փաշինյանին պետք է հեռացնել իշխանությունից, երկիրը պետք է փրկել։ Նա հասկանում է, թե ինչ է արել իր հեղափոխությամբ։ Թող գնա, դառնա նախագահ։ Թող մեկը գա, 10-12 ամիս երկիրը դուրս բերի կորոնավիրուսից եւ զուգահեռաբար պատրաստվենք հավանաբար աշնանը սկսվող պատերազմին։ Ալիեւը պատրաստվում է, այսպիսի ծանր դրության պայմաններում նա այսօր էլ կարող է հարձակվել»։ 

Կորոնավիրուսի խնդրում նախկին վարչապետը դրությունն օրհասական է համարում․

«Դուք ինչպես կարող եք աշխատել առողջապահության մելանխոլիկ, դեպրեսիվ նախարարի հետ։ Պարետն ասում է՝ դիմակ դրեք, նա ասում է՝ պետք չի, դա չի օգնում։ Պարետին ընդհանրապես պետք է դուրս շպրտել կառավարության շենքից։ Ժողովուրդ, մեր վիճակը շատ վատ է, մեզնից վատ միայն հինգ երկիր է, մեկ շաբաթից մենք միայն Կատարից հետ կմնանք։  Շվեդիան, Բրազիլիան, Բլառուսը սխալ արեցին, որ ոչինչ չարեցին ընդդեմ համաճարակի, բայց նույնիսկ նրանք են մեզնից լավ վիճակում»։

Տպել