News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել մեղմացնել մարտական մոտեցումը ռասայական արդարության համար ազգային ցույցերի հանդեպ, որոնք հետեւել են անցյալ շաբաթ աֆրոամերիկացու սպանությանը, գրում է The Hill-ը։

Աստվածաշունչը ձեռքին Փելոսին Թրամփն կոչ է արել հաղթահարել ռասայի, կուսակցության, տարածաշրջանի եւ կրոնի սահմանները, որպեսզի օգնի երկրին ապաքինվել։ «Մենք հուսով ենք, որ Միացյալ Նահանգների նախագահը կհետեւի շատ այլ նախագահների օրինակին, եւ կդառնա գլխավոր ապաքինող, այլ ոչ թե կրակ հրահրող»,- ասել է նա։

Աստվածաշնչի հայտնվելը պատահական չէր։ Նախօրեի երեկոյան Թրամփը Սպիտակ տնից հյուսիս՝ դեպի հրդեհողների թիրախ դարձած Սուրբ Հովհաննես եկեղեցի զբոսնելիս ձեռքում ունեցել է Աստվածաշունչ, երբ նրան նկարել են լրագրողները։ «Սա Աստվածաշունչ է»,- կարճ ասել է նա։ «Մենք հզոր երկիր ունենք։ Դրանք են իմ մտքերը։ Աշխարհի հզորագույն երկիրը»։

Սակայն հենց այն, ինչը տեղի է ունեցել եկեղեցի այցելելիս ամենաշատ ուշադրությանն է արժանացել։ Եկեղեցու շուրջ տարածքը, այդ թվում՝ Լաֆայետ հրապարակում ընդարձակ այգին մաքրելու համար դաշնային իրավապահ մարմինները խաղաղ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ եւ ծխարձակներ են կիրառել։

Նախագահը հայտարարել է, որ աջակցում է խաղաղ ցույցերի իրավունքի մասին Առաջին փոփոխությանը, եւ դրա գործողությունները ուղղված են միայն բարբարոսների, դիակապտների եւ այլ ագրեսիվ ցուցարարների դեմ։ Սակայն Սպիտակ տնից մի քանի քայլ հեռու հարձակման ենթարկված խաղաղ ցուցարարների կերպարը հակասել է նրա հայտարարություններին։

Փելոսին նախօրեին հանդես էր եկել կտրուկ հայտարարությամբ՝ ոստիկանության գործողություններն անվանելով «վախկոտ, թույլ եւ վտանգավոր»։

Նենսի Փելոսին կոչ է արել Թրամփին մեղմացնել ազգային ցույցերի հանդեպ մարտական մոտեցումը

Երեքշաբթի առավոտյան Փելոսին մեղմացրել է իր տոնը՝ բնութագրելով միջադեպը որպես «ծայրահեղ անհաջող իրավիճակ»։ «Սպիտակ տան առջեւ ցուցարարները ծեծված էին՝ ինչ-որ մարդիկ էին դուրս եկել եւ ծեծի ենթարկել նրանց, որպեսզի մաքրեն տարածքը, եւ նախագահը դուրս գա։ Ի՞նչ է սա։ Նման երեւույթը տեղ չունի, եւ ժամանակն է, որ մենք վերջ տանք սրան, ապաքինման ժամանակն է։․․․ Մենք բոլորս, ամերիկացիներս, պարտավոր ենք, անկախ ռասայից, կրոնից, տարածաշրջանից, հավատից, ընդունել, որ սա Ամերիկայի խնդիրն է, այլ ոչ թե սեւ խնդիր, գորշ խնդիր կամ բնիկ ամերիկացիների խնդիր»,- ասել է Փելոսին՝ հավելելով․ «Սա ամերիկյան խնդիր է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել