News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Այս օրենսդրական փաթեթով առաջարկվում է փոխել Հայաստանի սահմանադրական դատարանի դատավորների ընտրության կանոններն ու կարգը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստին Ազգային ժողովի կանոնակարգում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Մասնավորապես, նա առաջարկեց խորհրդարանին հնարավորություն տալ անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստի ընթացքում կազմակերպել Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը:

Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց օրենսդրական նախաձեռնության հեղինակին, թե ինչու է այս ամենն արվում: «Մենք չենք աշխատում միայն հուլիս-օգոստոս ամիսներին: Մնացած բոլոր ամիսներին մենք աշխատում ենք: Ի՞նչ է, Դուք վախենում եք, որ մեր նման երկրում այս երկու ամսվա ընթացքում կարող է ճգնաժամ առաջանալ ՍԴ-ի գործունեության հետ կապված»,- նշեց Մելքումյանը:

Նա նաեւ հետաքրքրվեց, թե ինչու է իշխող դաշինքը որոշել սահմանափակվել միայն Սահմանադրական դատարանով եւ չի դիտարկում այդ հնարավորությունը, օրինակ, Կենտրոնական բանկի խորհրդի, Կենտրոնական ընտրական հանձնաժողի եւ այլ կառույցների մասով, որոնց ղեկավարներն ու անդամներն ընտրվում են խորհրդարանի կողմից:

Ի պատասխան՝ Հովակիմյանը հստակեցրեց, որ իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը տարածվելու է վերը նշված բոլոր կառույցների վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ