News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սինգապուրն իր պատմության մեջ դենգե տենդի խոշոր բռնկում է ակնկալում, որը մասնակիորեն կապված է պանդեմիայի պատճառով սոցիալական սահմանափակումների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Straits Times-ին:

Առաջին 5 ամիսներին դենգե տենդով վարակվածների թիվը գերազանցել է 9,2 հազարը, ինչը գրեթե 2 անգամ շատ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Շրջակա միջավայրի ազգային գործակալության կանխատեսման համաձայն՝ տարվա արդյունքներով տվյալ ցուցանիշը կարող է գերազանցել 2013 թվականի պատմական առավելագույնը:

Տարեսկզբից Սինգապուրում դենգեից մահացել է 12 մարդ, անցած տարի՝ 20 մարդ:

Դենգեն վիրուսային վարակ է, որը հանդիպում է տրոպիկական եւ սուբտրոպիկական տարածաշրջաններում: Դրա ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, սրտխառնոց, ցան, գլխացավեր  եւ գոտկատեղի ցավեր:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ