News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ապրիլյան քննիչ հանձնաժողովին հաջողվել է հիմնական դրվագներով ստանալ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին տրվելիք հարցերի պատասխանները, բայց որոշակի խնդիրներ առաջացել են։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

«Թիվ 1 զինվորականը ինքը պետք է պատասխաներ տարաբնույթ հարցերի։ Որոշակի խնդիրներ կան, փորձում ենք մեր ձեռքի տակ եղած նյութերով եւ ըստ այն մարդկանց, որոնց մենք լսել ենք, ստանանք պատկերն առանց Յուրի Խաչատուրովի։ Ամեն դեպքում, Յուրի Խաչատուրովի համար էլ կարեւոր էր իր ներկայանալը, որովհետեւ իր անձի հետ կապված բազմաթիվ հարցեր են հասարակության մեջ այս տարիներին հնչել»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ այդ հարցերից մեկն էլ առնչվում էր ապրիլյանի ժամանակ նրա գտնվելու վայրին ու զբաղմունքին՝ նրա բիլիարդ խաղալու մասին, պատգամավորն արձագանքեց, որ տարբեր աղբյուրներից այդ հարցի պատասխանը ստացել են։

«Ստացել ենք տարբեր աղբյուրներից, մարդկանցից, որոնք գտնվել են այդ ժամանակ կառավարման կենտրոնում, գոնե այդ հարցի պատասխանը մենք ստացել ենք։ Հանձաժողովը մի շարք հարցեր է պարզել, որոնք հասարակության մեջ ակտիվ քննարկվում էին․ եղել են հարցեր, որոնք հերքվել են, եղել են նաեւ նոր հարցեր, որոնք երբեւէ քննության առարկա չեն եղել, հասարակության մեջ չեն քննարկվել,  մենք առաջ ենք քաշել, ստացել պատասխանները։ Նորից կրկնում եմ՝ եթե հարցնեք՝ ընդհանուր եղել են թերություններ, բացթողումներ, միանշանակ եղել են։ Եղե՞լ են միֆեր, որ տարիներ շարունակ հասարակության մեջ շրջանառվել են բայց իրականությանը չեն համապատասխանել, գոնե մեր լիազորությունների շրջանակում, ինչքան մեզ թույլ է տվել օրենքը պարզելու համար, այո, եղել են որոշ դրվագներ, որ հերքվել են»,- ասաց նա՝ չհամաձայնելով, որ այդ դրվագներից որեւէ մեկով վնասվել է մեր բանակի պատիվն ու արժանապատվությունը։

Հարցին՝ արդյոք անդրադարձ եղել է շրջանառվող մյուս թեմային,ըստ որի հրամանատարները  զինվորներին թույլ չեն տվել  առաջ գնալ, պատգամավորը պատասխանեց, որ այդ հարցը նույնպես կարձանագրվի զեկույցի մեջ․«Ուսումնասիրել ենք, հնարավորություն ունեցել ենք լսել մարդկանց, ուսումնասիրել փաստաթղթեր եւ հարցի պատասխանը մեր լիազորությունների շրջանակում փորձել ենք տալ»։

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ