News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին դիտարկվել են ավելի շատ դրական, քան բացասական հոդածներ։ Այս մասին հայտնում են «Մեդիա պաշտպան»-ի ֆեյսբուքյան էջում:

«2020թ-ի մայիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 135 հոդված, որոնցից 6-ը եղել է բացասական, 36-ը՝ դրական, 93-ը՝ չեզոք։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին դիտարկվել են ավելի շատ դրական, քան բացասական հոդածներ։ Ըստ մամուլի հրապարակումների` գործարար Լևոն Մարկոսը խնդիրներ ունի Գագիկ Ծառուկյանի հետ ․«Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լև Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, թեև վերջինս ճանաչվել է տուժող և քաղաքացիական հայցվոր։ Լևոն Մարկոսի պահանջն ուղղված է նաև դատարանի 2002 թ. վճռի և պետական մարմինների հակաօրինական գործողությունների հետևանքով հարկադիր վաճառված «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ընկերության բաժնետոմսերի, Երևանի երեք շուկաների (Մասիվի, Գումի, Պրոսպեկտի) և մյուս գույքերի աճուրդներին մասնակցած կամ այլ անօրինական մեխանիզմներով այսօր դրանց սեփականատերերը հանդիսացող անձանց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի և Սամվել Ալեքսանյանի դեմ»:

Մամուլում նշվում է, որ Գագիկ Ծառուկյանի գործողությունների հետևանքով մի շարք քաղաքացիներ խնդիրներ են ունեցել սեփական բնակարանները ձեռք բերելու հարցում․ «Խնդիրը Ամիրյան 4/4 հասցեի բնակիչների դեպքում է։ Նրանք էլ զոհ էին դարձել մեկ այլ օլիգարխիկ խմբի՝ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի և տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյան խմբին։ Այս խմբի կողմից «քցված» քաղաքացիները 16 տարվա պայքարից հետո այլևս հույս չունեն, որ հնարավոր է արդարադատություն լինի ու իրենց բնակարանները ի վերջո դառնան իրենց սեփականությունը։ Այդ իսկ պատճառով նրանք որոշել են չնչին գնով վաճառել Ամիրյան 4/4 հասցեում գտնվող իրենց բնակարանների տարածքը և հրաժարվել հետագա պայքարից»։

Մամուլում նշվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ իրականացվող գործունեությունը մշտապես ուղղված է եղել տեղի ու ժամանակի պահանջը մեղմելուն: Այս ամենը նկատում ու գանահտում են բազմահազար բնակիչներ:

Մամուլի մեկ այլ հրապարակման համաձայն` Գագիկ Ծառուկյանը կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդիկան առաջարկել է, բայց իշխանությունները հետևողական չեն եղել․ «Երբ մարտի 4-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրապարակավ կոչ արեց կարանտին սահմանել արտերկրից ժամանող մեր հայրենակիցների համար, իշխանության առաջին դեմքերը հանցավոր անտարբերությամբ շարունակում էին կորոնավիրուսը լուրջ հիվանդություն չհամարել ու մարզերում լծված էին «Այո»-ի քարոզչությանը»։

Մամուլում նշվում է նաև, որ Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր ծրագրերը և հավելում են, որ որքան էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանին ներքաղաքական խառը իրադարձությունների մեջ ներքաշելու փորձեր արվեն, միևնույն է, չի ստացվի: Նա իր կեցվածքով բազմիցս է ապացուցել, որ գործի մարդ է, ինչ անում է երկրի բարօրության ու բարգավաճման համար է անում, իսկ ներքաղաքական խժդժությունները միայն խանգարում են գործին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ