News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը սկսել է հետաքննություն Ախալքալաքի շրջանի Գոման գյուղում մշակութային ժառանգության հուշարձանը վնասելու փաստի առթիվ․ անհայտ անձինք փորել են հայկական եկեղեցու տարածքը, որտեղ գտնվում է հին գերեզմանոցը։ Այդ մասին հայտնել է Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության մամուլի ծառայությունը, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։

Կառույցում չեն մանրամասնել, սակայն, ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է եկեղեցուն, որը թվագրվում է 19-րդ դարի կեսերին։ Ընդ որում՝ Գոմանը կարեւոր է անտիկ աշխարհի պատմությունն ուսումնասիրելու տեսանկյունից։ Հնագետները բազմիցս հայտնաբերել են այդտեղ կավե սպասքի բեկորներ, որոնք թվագրվում են պղնձի եւ վաղ երկարի դարերին։

«Տեղանքն ուսումնասիրելուց հետո արդեն հաստատված են ծանր տեխնիկայի աշխատանքի հետքերը եկեղեցու տարածքում։ Մասնագետները հայտնաբերել են մարդկային ոսկորներ, որոնք անկանոն կերպով տարածված են եկեղեցու շուրջ։ Եկեղեցու մուտքի մոտ տեղադրված քարը նույնպես վնասված է»,-հաղորդել են կառույցում։

Վրաստանի ՆԳՆ-ում հարուցվել է քրեական գործ բողոքի դիմում ստանալուց հետո։ Նշվում է, որ ոստիկանները պետք է պարզեն խումբը, որն անցկացրել է անօրինական աշխատանքները մշակութային ժառանգության հուշարձանի տարածքում։

Քննությանը զուգահեռ մասնագետները պետք է պարզեն օբյեկտին հասցված վնասի աստիճանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել