News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տարօրինակ ամերիկացին, ով թաքցրել էր ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ գանձերով սնդուկը, պնդում է, որ այն գտել են:

10 տարի առաջ Ֆորեսթ Ֆենը հայտարարել էր, որ ինքը Ժայռոտ լեռներում ինչ-որ տեղ ոսկի, զարդեր ու այլ արժեքավոր իրեր պարունակող սնդուկ է թաքցրել: Նա ոգեշնչել է տասնյակ հազարավոր մարդկանց՝ որոնելու իր գանձը, բայց մինչ վերջերս նրանք չէին կարողացել գտնել այն, հայտնում է Fox News-ը:

Կիրակի օրը Ֆենն ասել է, որ մի տղամարդ, ով ցանկանում է անանուն մնալ, մի քանի օր առաջ հայտնաբերել է սնդուկը: Անանուն գանձ որոնողը Ֆենին ուղարկել է սնդուկի լուսանկարը՝ իր բացահայտումը հաստատելու համար:

Սկզբում Ֆենը գանձի մասին մտածել էր որպես ժառանգություն թողնելու միջոց՝ 1989-ին նրան ախտորոշվել էր «անբուժելի քաղցկեղ», բայց հաջողվել էր ապաքինվել: Նա պնդում է, որ հույս ուներ մարդկանց գրավել դեպի վայրի բնությունը՝ հարստանալու հնատիպ արկածախնդրության միջոցով:

Նա կայքում թվարկել է սնդուկի պարունակությունը՝ պնդելով, որ այնտեղ կան ոսկու ձուլակտորներ եւ մետաղադրամներ, չինական արձանիկներ, զմրուխտե օղակներ եւ այլ հազվագյուտ իրեր:

Այժմ կայքում կա նարնջագույն մակագրություն. «Ֆենի գանձը գտնվել է 2020 թվականին. Որոնումներն ավարտվեցին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ