News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեկ՝ հունիսի 7-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ կատարած քաղաքացու ինքնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Մոսկվայի շրջանի Ռոշալ քաղաքում հաշվառված, 35-ամյա Մուշեղ Ալեքսանյանն էր, որը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր։ Աղբյուրի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում, մասնավորապես, գրված է եղել. «Позвоните маму, скажите ей, что я ее люблю»՝ նշելով մոր հեռախոսահամարը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով Կիևյան կամրջից ցած է նետվել: Փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները նշված վայրից «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխել այդ քաղաքացուն, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ