News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Իրավական ուղի» կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կոչ անելով քաղաքացիներին վերադարձնել խաղաղ հավաքների իրավունքը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր երկրում արդեն 85 օր է՝ ինչ արգելված են խաղաղ հավաքները։ Ի սպառ են արգելված։ Մարտի 16-ին դա դեռ հասկանալի էր - նոր էր մտցվում արտակարգ դրությունը, ժամանակը չէր մտածելու այլ բաների մասին, հանրության բոլոր հատվածները «համերաշխության սպասումի» ռեժիմում էին։

Բայց արի ու տես՝ համերաշխության փոխարեն ստացանք խայտառակությունների մի մեծ շղթա. նախ, իշխանությունը ոտքից գլուխ տապալեց վարակը սանձելու սրբազան առաքելությունը։ Պատերազմական բառապաշարով ասած՝ Լենինգրադն էլ կորցրեց, Ստալինգրադն էլ, Մոսկվան էլ։ Եվ երկրորդը՝ սկսեց օգտվել խաղաղ հավաքների ազատության արգելքից՝ տարբեր վիճելի օրենքներ ու կոնվենցիաներ անցկացնելու, քրգործեր կարելու համար։

Օր-օրի «համերաշխության սպասումը» մահացավ եւ դրան փոխարինելու եկավ դժգոհությունն ու ցասումը, իսկ դրանց արտահայտման թիվ 1 ժողովրդավարական ձեւը խաղաղ հավաքներն են։

Ի՞նչ արեց իշխանությունը։ Հրահանգեց ոստիկանությանը ամենախիստ ձեւով խափանել քաղաքական երանգ ունեցող ցանկացած ակցիա՝ անկախ հավաքի հասկացությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու հարցից, անկախ մասնակիցների քանակից, անկախ հակահամաճարակային ցուցումները (դիմակ, հեռավորություն) պահպանելուց կամ չպահպանելուց, անկախ ինքնաբուխ, շտապ կամ սովորական լինելուց։ Դա սկսեց կոնկրետ մայիսի 13-ի երեկոյան՝ արտակարգ դրության 58-րդ օրը, երբ մի քանի քաղաքացիներ բողոքում էին «հեծանվի գործով» անցնող Արթուր Ալեքսանյանի ձերբակալման դեմ (հետագայում պարզվեց՝ ո՛չ ձերբակալումն էր իրավաչափ, ո՛չ կալանքը):

Դրանից հետո վարչական ձերբակալման ենթարկվեցին տասնյակ անձինք՝ տարբեր առիթներով, տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, պարզապես բողոքող քաղացիներ։ Ընդ որում՝ միայն Փաշինյանի ընդդիմախոսները։ Օրինակ՝ «դրուժիննիկների ակցիան» - մարդկանց դիմակներ դնելու մասին իբր իրազեկելը, որ մեկնարկեց 2 օր առաջ ու հանգեցրեց «գնդապետ-փորձագետ» հայտնի միջադեպին՝ ոչ միայն չի խափանվում, այլեւ խրախուսվում է։

Հաշված օրեր են մնացել արտակարգ դրությունն արդեն երրորդ անգամ երկարացնելուն, եւ պետք է վերստին որոշվի յուրաքանչյուր կոնկրետ սահմանափակման «ճակատագիրը»։ Ես այն համոզմանն եմ, որ խաղաղ հավաքների տոտալ արգելքը վաղուց անհամաչափ է եւ պետք է վերացվի (փոխարենը պետք է դրվի հակահամաճարակային կանոնները պահպանելու պահանջ)։ Ընդ որում, ի տարբերություն նախորդ երկարացման ժամանակի (մայիսի կեսեր)՝ այս անգամ մենք ունենք նոր փաստեր՝

1) ինքնաբուխ հավաքները կամ նույնիսկ ակցիաները կոշտ ձեւով դադարեցվում են։

2) կոշտ ձեւով դադարեցվում են միայն ընդդիմադիր ակցիաները. պրոքայլական ակցիաները լավ էլ խրախուսվում են։

3) Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում՝ «հանրային հավաքներ» բաժնում, տեղեկանում ենք, որ կոնկրետ քաղաքացի՝ Գրիշա Վիրաբյանը, նախապես իրազեկել է, որ հունիսի 15-ին Ազատության հրապարակում իրականացնելու է հանրահավաք։ Իրազեկումն ընդունված է ի գիտություն (հավաքը արգելված չէ)։ Սա առաջին իրազեկված (այսինքն՝ ոչ «ինքնաբուխ», ոչ «շտապ») հանրային հավաքն է ամիսներ ի վեր։

Իհարկե, քայլականները չեն գնա խաղաղ հավաքների տոտալ արգելքը վերացնելու քայլին։ Ուստի այստեղ անելիք ունեն ընդդիմադիր 43 պատգամավորները։ Նրանցից ակնկալվում է հետեւյալը. (1) ԱԺ-ում արտակարգ դրության երկարացումը քննարկելիս օրակարգ բերել այս խայտառակ արգելքը վերացնելու հարցը, (2) շտապ դիմել Սահմանադրական դատարան՝ այս ակնհայտ հակասահմանադրական արգելքը վերացնելու պահանջով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ