News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելը պետք է բախվի հետեւանքների, եթե անեքսիայի ենթարկի Արեւմտյան ափի հողերը, հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մոհամմեդ Շտայեն՝ մատնանշելով հնարավոր եվրոպական պատժամիջոցները, հայտնում է Reuters-ը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ինքնիշխանություն տրամադրչել հրեական բնակավայրերին եւ Հորդանան գետի հովտին՝ Արեւմտյան ափի տարածքներին, որոնք 1967թ․ Մերձավոր Արեւելքում պատերազմի ժամանակ գրավվել են Իսրայելի կողմից։ Նեթանյահուի նոր կառավարությունը փաստացի բռնակցման քննարկումը պետք է հուլիսի 1-ին սկսի։

Շտայեն նշել է, որ անեքսիան կսպանի Իսրայելի հետ խաղաղության ցանկացած հնարավորություն եւ կխափանի «պաղեստինյան, տարածաշրջանային եւ միջազգային փոխզիջումը»՝ երկու պետությունների որոշման հիման վրա։

Նա նշել է, որ եվրոպական պետությունները քննարկում են «Իսրայելի հանդեպ պատժամիջոցները եւ ասոցացման համաձայնագրի սառեցումը, ինչպես նաեւ որոշ հետազոտական ծրագրերի չեղարկումը», եւ Պաղեստինի ճանաչումը՝ որպես Արեւմտյան ափի եւ Գազայի պետություն։

Երկրների մեծ մասը գրավյալ հողում իսրայելական բնակավայրերը ապօրինի են համարում։ Իսրայելը վիճարկում է դա։ Ներկայում պաղեստինցիները սահմանափակ ինքնակառավարում են իրականացնում Արեւմտյան ափի որոշ հատվածներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ