News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մերձմոսկվայում քննիչները ձերբակալել են «Բանդիտ Վասյա» մականունով հայտնի «օրենքով գողի», որը 27 տարի բարձրագույն դիրք է գրավել հանցավոր հիերարխիայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի Քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադիին:

Նրա խոսքով՝ մեղադրյալը մի քանի անգամ դատվել է գողություններ, կողոպուտներ, ավազակային հարձակումներ եւ շորթումներ կատարելու մեղադրանքներով:

Ըստ Քննչական կոմիտեի՝ տղամարդը մշտապես բնակվել է Մոսկվայի մարզի Սերգիեւո-Պոսադսկի, Չեխովսկի եւ Պոդոլսկի շրջաններում:

Նա 1993 թվականին սկսել է համակարգել, ստեղծել կազմակերպված հանցավոր խմբեր եւ դրանց հետ կապ պահպանել:

Բանդիտի հաշվեկշռում են առեւանգումներ, փողի շորթումներ, ավազակային հարձակումներ, խարդախություններ, անօրինական բիզնեսի կազմակերպում:

56-ամյա «օրենքով գողի» դեմ քրեական գործ է հարուցվել հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելու վերաբերյալ (ՌԴ ՔՕ 210.1 հոդված):

Ներկայումս նրա հետ աշխատում են քննիչները, կատարվում են խուզարկություններ եւ քննչական այլ գործողություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ