News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բավականին խիստ ծանրաբեռնված ենք  անտառահատման դեմ  ուղղված միջոցառումներով: Այս մասին այսօր` հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` անդրադառնալով մարզում առկա անտառահատումների բազմաթիվ դեպքերին եւ դրանց վերականգնման աշխատանքներին:

«Ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության եւ «Հայ անտառի» ուժերով, այլեւ հատկապես ուժային կառույցների միջոցով մենք կարող ենք արձանագրել, որ Տավուշի  մարզում մասսայական   անտառհատումները այլեւս վերացած են եւ գոյություն ունեցող ոչ օրինական դեպքերը հիմանականում հայտնաբերվում են եւ համապատասխան ընթացք են ստանում»,-ասաց նա:

Նրա խոսքով, Տավուշի մարզում առնվազն 99%-ով կրճատվել են անտառհատման դեպքերը. «Դա պետական կառույցների եւ հանրային հսկողության արդյունք է: Հատկապես վերջին շրջանում շատ մեծացել է հանրային հսկողությունը եւ´ համայնքների եւ´բնակիչների եւ նաեւ տարբեր  հասարակական կազմակերպությունների կողմից, ովքեր ուղղակի  հանրային հսկողություն են իրականացնում»:

Մարզպետի խոսքով`  դեպքերի վերացմանը նպաստում է նաեւ անտառային գոտիներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացումը, քանի որ  այդպիսի կազմակերպությունները իրականացնում են նաեւ անտառպաշտպանություն: Վերջինս համոզված է նաեւ, որ անտառի վերականգնմանն ուղղված աշխատանքներն առաջիկայում շատ ավելի մեծ թափ կստանան եւ առաջիկա տարիներին  էական փոփոխություններ կունենանք  անտառային բալանսի մեջ:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք մարզպետը գոհ է «Հայանտառի» կադրային քաղաքականությունից, քանի որ ըստ  տեղեկությունների` նախկին իշխանությունների ժամանակ շատ լավ համագործակցած անտառապահները այժմ էլ ոչ պակաս կարեւոր պաշտոններ են ստանձնել մարզպետը պատասխանեց.

«Կարծում եմ, որ «Հայանտառի» եւ նրա մասնաճյուղերի կադրային քաղաքականության մեջ   արմատական փոփոխություններ պետք է լինեն եւ  100%-ով պետք է ամբողջ անձնակազմը փոխվի, քանի որ նախորդ շրջանում փոխկապակցված են եղել «Հայ անտառի» աշխատակիցները եւ´ կրիմինալ կառույցների հետ եւ´ այլ ուժային կառույցների հետ, որոնք  հովանավորել են անտառհատումները:

 Դրա համար պետք է համապատասխան օրենսդրական հիմքեր ստեղծվեն, քանի որ այդ մարդիկ աշխատում են իրենց աշխատանքային պայմանագրի հիման վրա եւ այս աշխատանքային օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի ուղղակիորեն այդ մարդկանց ազատեն աշխատանքից, սակայն ես այն կարծիքին եմ, որ դրա կարիքը կա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ