News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սատարել է Լիբիայում հրադադարի կոչերը՝ մարտնչող կողմերին հորդորելով թույլ չտալ «Ռուսաստանի ազդեցությունը», հայտնում է AFP-ը։

«Այժմ անհրաժեշտ են արագ եւ բարեխիղճ բանակցություններ՝ հրադադարին հասնելու եւ ներքին լիբիական քաղաքական բանակցությունները ՄԱԿ ղեկավարությամբ վերականգնելու համար»,- լրագրողներին հայտարարել է Պոմպեոն այն բանից հետո, երբ եվրոպական առաջնորդները նույնպես հավանություն են տվել հրադադարին։

«Եկել է ժամանակը, որ լիբիացիները բոլոր կողմերից գործեն այնպես, որպեսզի ոչ Ռուսաստանը, ոչ ցանկացած այլ երկիր չկարողանան իրենց շահի համար միջամտել Լիբիայի ինքնիշխանությանը»,- ասել է նա։

«Տնտեսական վերականգնման ճանապարհ Լիբիայի դուրս գալը նշանակում է լիբիական նավթային օբյեկտների պահպանում»,- հավելել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ