News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 05:30-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ գանգուղեղային վնասվածք, կոմատոզ վիճակ ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել  Երեւան քաղաքի 48-ամյա բնակիչ:

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, 60-ամյա տղամարդը Երեւան քաղաքի Սարի-Թաղի 3-րդ փողոցում գտնվող իր տանը մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց հետո անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 48-ամյա ընկերոջ հետ, որի ընթացքում բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին՝ պատճառելով  կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են արնանման  հետքեր: Նշանակվել են դատակենսաբանական եւ դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Երեւան քաղաքի 60-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)  1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ