News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տվյալ օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում է քրեական պատասխանատվություն ցեղասպանություն հրահրելու համար: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց օրինագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ գործող Քրեական օրենսգրքում նման հանցանքի համար պատիժ չկա:

«Հայաստանի համար ամբողջ աշխարհում ցեղասպանությունների կանխումը մեծ նշանակություն ունի: Այս օրինագիծը պարտադիր է մարդկության նկատմամբ նման հանցանքների կանխարգելման համար»,-ասաց նա:

Այդպիսով, անձինք, որոնք ցեղասպանություն են իրականացրել Ռուանդայում կամ Հյուսիսային Իրաքում, ճեն կարող ՀՀ-ում քաղաքական ապաստան ստանալ:

Պատգամավորը նաեւ նշեց, որ խոսքը այն անձնաց մասին է, որոնք նման հանցանքներ են կատարել այլ երկրների տարածքներում:

Քննարկումներից հետո տվյալ օրենսդրական նախաձեռնությունը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ