News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պենտագոնը պաշտոնապես հաստատել է Ուկրաինային 250 մլն դոլարի օգնության տրամադրումը։

«Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) համար 250 միլիոն դոլարի օգնության փաթեթի մասին, որն իր մեջ ներառում է լրացուցիչ դասընթացներ, սարքավորումներ եւ խորհրդատվական ջանքեր՝ ռուսական ագրեսիայից ավելի արդյունավետ պաշտպանվելու Ուկրաինայի հնարավորությունները ուժեղացնելու համար»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

«125 միլիոն դոլարը, որը կախված էր պաշտպանական բարեփոխումներում Ուկրաինայի առաջընթացից, կապահովի սարքավորումների մատակարարումը` ընթացիկ ուսումնական ծրագրերի եւ օպերատիվ կարիքների ապահովման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Օգնության փաթեթը «հաստատում է Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ ռազմավարական մրցակցության առաջին պլանում ամենակարեւոր գործընկերոջ միջեւ վաղեմի պաշտպանական հարաբերությունները: Միացյալ Նահանգները վճռականորեն սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ