News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունիսի 13-ին լրանում է Շահումյանի շրջանի բնակչության արտաքսման եւ Ադրբեջանի կողմից օկուպացիայի 28-րդ տարելիցը: Ներկայացնում ենք Շահումյան-Գետաշեն Միության ներկայացուցիչ Զինավոր Մեղրյանի՝ NEWS.am-ին տված հարցազրույցը:

28 տարի է անցել ողբերգական իրադարձություններից, սակայն այդ իրադարձություններին մինչ օրս գնահատական չի տրվել

Ճիշտ է: Դեռեւս գնահատական չի տրվել: Ասեմ ավելին՝ ոչ միայն գնահատական չի տրվել, այլ նաեւ չի ներկայացվել հայկական կողմի օրակարգում եւ քննարկման առարկա չի դարձել: Շահումյանը որպես առանձին միավոր միացավ Արցախի անկախության մասին հռչակագրին եւ Արցախի Սահմանադրությամբ մտնում է Արցախի վարչատարածքային կառուցվածքում: Միեւնույն ժամանակ, ուզում եմ հատուկ նշել ինչպես Հայաստանում եւ Ղարաբաղում, այնպես էլ Ռուսաստանում եւ Ամերիկայում շահումյանցիների միասնականությունը:

28 տարվա ընթացքում նրանք կարողացել են միասնական լինել, եւ այսօր, երբ անհրաժեշտություն կա հարցը վերադարձնել բանակցությունների օրակարգ, շահումյանցիները միասնական են, նրանք իրենց կարողանում են ներկայացնել որպես միասնական համայնք եւ պաշտպանել իրենց իրավունքները:

Նման քայլեր ձեռնարկվո՞ւմ են

Առաջին քայլն արվել է 2018 թվականին, երբ ստեղծվեց 2 մասերից կազմված լուրջ վավերագրական ֆիլմ Շահումյանի եւ Գետաշենի մասին: Մենք ակնկալում ենք պետական կառույցների, առաջին հերթին՝ ԱԳՆ-ի աջակցությունը: Հարցը պետք է ներառվի բանակցային գործընթացի օրակարգում: Շահումյանցիները պահպանում են իրենց փոքր հայրենիքի մասին հիշողությունը՝ այն փոխանցելով սերնդեսերունդ: 30 տարում նոր սերունդ է հայտնվել, եւ այդ ողբերգության շատ վկաներ լքել են այս աշխարհը:

Շահումյանցիների միասնականության մասին վկայում է նաեւ այն, որ նրանք իրենց նոր բնակավայրերում փորձում են միմյանց մոտ լինել: Ղարաբաղում՝ անմիջապես սահմանի մոտ, կա գյուղ, որը բնակեցված է շահումյանցիներով:

Հարյուր հազարավոր շահումյանցիներ են ծառայել եւ ծառայում ԼՂՀ ՊԲ-ում: Դա վկայում է այն մասին, որ շահումյանցիները ձգտում են վերականգնել իրենց իրավունքը: Հազարավոր շահումյանցիներ էական աջակցություն են ցուցաբերում Ղարաբաղի տնտեսությանն ու աջակցում ՊԲ-ի ամրապնդմանը:

Ադրբեջանի իշխանությունները շատ ակտիվ քարոզում են, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» թեման, կա՞ արդյոք շահումյանցիների նմանատիպ կառույց

Կա կազմակերպություն, որը ներկայացնում է շահումյանցիների եւ գետաշենցիների շահերը: Կազմակերպությունը, որը գլխավորում է Թուրալ Գյանջալիեւը, ֆիկտիվ կառույց է, սակայն ինչ-որ պահի ադրբեջանական դիվանագիտությունը որոշեց ակտիվացնել դրա աշխատանքը: Նրանց ինչ-որ առումով հաջողվել է դա անել: Նրանք ներկայացնում են մի մարդու կերպար, որին մեկ տարեկանում տարել են Շուշիից, եւ նա ներկայանում է Արցախի ադրբեջանցի փախստականների անունից, շատ ակտիվ ներգրավվում է գործընթացին բոլոր մակարդակներում:

Ինչ վերաբերում է Շահումյանին, ապա խոսքը տարածքների մասին է, որոնք դե յուրե եւ դե ֆակտո 1991 թվականին եղել են ԼՂՀ մասը, եւ որն օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Հարյուրավոր զոհեր եւ անհետ կորածներ: Նրանց ժառանգներից մեկը ես եմ, ես 9 տարեկան էի, երբ ընտանիքս ստիպված եղավ փախչել: Գրեթե 14 ժամ գնում էինք անտառներով: Սակայն այսօր մեր խնդիրն օրակարգում չէ:

Շահումյանցիները երբեք չեն լռել: Ամեն տարի մենք հիշում ենք  այդ ողբերգական ամսաթիվը: Ակնաբերդ գյուղը հիմնվել է պարտիզանական պատերազմի շրջանում: «Եղնիկներ» զորամասը ձեւավորվել է շահումյանցիների օգնությամբ: Մենք երբեք մեր հողը վերադարձնելու հույսը չենք կորցրել: Ռուսաստանում բնակվողները եւս ամեն տարի հիշում են այդ ամսաթիվը զոհված շահումյանցիների խաչքարի մոտ:

Այսօր պետք է վերացնել կեղծ օրակարգը, որը ներկայացնում է Ադրբեջանը: Համակարգային հակազդեցություն կարող է լինել այն դեպքում, երբ պետությունը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններում հարցը ներառելու քաղաքական որոշում ընդունի:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ