News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ոստիկանությունը բողոքի երթ է կազմակերպել Ելիսեյան դաշտերի երկայնքով դեպի ներքին գործերի նախարարություն: Ոստիկանությունը կառավարությանը մեղադրել է ոստիկանությանը քավության նոխազ դարձնելու մեջ, որպեսզի այդպիսով նվազեցվի ռասայական խտրականության հետ կապված հասարակության զայրույթը, հաղորդում է Reuters-ը:

Նախօրեին Ֆրանսիայի մի շարք քաղաքներում եւ բնակավայրերում բողոքի ակցիաներից հետո ոստիկանական արհմիությունների եւ ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաների միջեւ հանդիպում է տեղի ունեցել:

Արհմիությունները նախագահ Էմանուել Մակրոնին եւ նրա կառավարությանը մեղադրում են անարգանքի մեջ այն բանից հետո, երբ Կաստաները խոստացել է «զրոյական հանդուրժողականություն» եւ արգելել կասկածյալների ձերբակալության ժամանակ խեղդելու հնարքը:

«Գործընկերներն այլեւս չեն կարող դա հանդուրժել»,-հայտարարել է Ազգային ոստիկանության դաշինքից Ֆաբիեն Վանհեմելրիկը այն բանից հետո, երբ ցուցարարները մոտեցել են ՆԳՆ դարպասների մոտ:

Ոստիկանական արհմիությունների ավտոմեքենաների վրա տեղադրված են եղել պաստառներ գրությամբ՝ «Չկա ոստիկանություն, չկա խաղաղություն»:

«Մեզ պետք է պաշտպանել, հարգել: Ոստիկանությունը երբեք չպետք է լինի օրենքից վեր, սակայն երբեք չպետք է օրենքից ցածր լինի»,-ասել է Վանհեմելրիկը:

Ամբողջ աշխարհում բողոքի ալիք է բարձրացել Մինեապոլիսում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Ոստիկանները բերման ենթարկելու ժամանակ խեղդել են նրան:

Շաբաթ օրը Փարիզում ծրագրված է Black Lives Matter բողոքի ակցիայի անցկացում: Ոստիկանությունը կոչ է արել փակել խանութները, ռեստորանները անկարգությունների ռիսկի պատճառով:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ