News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի պաստառը ոստիկանությունը առգրավել է։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց իրավապաշտպանը։

«Ներսում արձանագրություն կազմվեց, որպես իրեղեն ապացույց առգրավվեց իմ ձեռքի պաստառը»,- ասաց նա՝ նշելով, որ ոստիկանության որոշումն ապօրինի է համարում, քանի որ ինքը միայնակ է ակցիա իրականացնում, ինչը ոստիկանության կողմից դիտվել է որպես հավաք:

Ապա իրավապաշտպանը շնորհակալություն հայտնեց իրեն աջակցության համար ոստիանության բաժնի մոտ եկած քաղաքացիներին, որոնք ավելի ուշ բերման էին ենթարվել։ Նա նշեց, որ որպես իրավաբան պատրաստվում է հանդիպել նրանց հետ։

«Փաստաբան Սերգեյ Հարությունյանը եկել էր, որ բարձրանար մեզ մոտ, անգամ իրեն էին բերման ենթարկել։ Հուսով եմ՝ ազգային ժողովն այսիր կվերցնի այս հակասահմանադրական արգելքը»,- նշեց նա։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ իրավաբանները բոլորը ազատ են արձակվել ոստիկանության բաժնից։

Վերջին տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանության մոտ հավաքածներից 18-ը բերման է ենթարկվել նույն այդ բաժանմունք, այլ քաղաքացիներ՝ այ բաժանմունքներ, նրանց թիվը դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը 3 րոպե ժամանակ էր տվել քաղաքացիներին՝ հեռանալու ոստիկանության շենքի մոտից, այնուհետեւ բերման ենթարկվել։ Մի քանի տանսյակ քաղաքացիներ՝ այս թվում հասարակական-քաղաքական գործիչներ հավաքվել էին ոստիկանության շենքի մոտ այն բանից հետո, երբ ԱԺ-ի մոտ անցկացրած բողոքի ակցիայից հետո բերման էր ենթարկվել 4 իրավաբան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ բերման էին ենթարկվել Ռուբեն Մելիքյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Արմեն Գալստյանը, Բաբկեն Հարությունյանը։ Նրանք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։

Իրավաբանները կանգնած էին միմյանցից սոցիալական հեռավորության վրա, անցկացնում էին, իրենց խոսքով, միայնակ ակցիաներ, և ընդգծում, որ չեն խախտում պարետի սահմանած որևէ սահմանափակում։ Այնուամենայնիվ, ոստիկանները պնդեցին, որ դա հավաքների արգելման խախտում է եւ բերման ենթարկեցին նրանց։ 

Այսօր ԱԺ–ն արտահերթ նիստում քննարկելու է արտակարգ դրությունը մեկ ամսով՝ 30 օրով, երկարաձգելու կառավարության որոշումը։ Իրավաբանները նրանց կոչ էին անում քննարկման ընթացքում ներկայացնել հավաքների սահմանափակումները վերացնելու պահանջ։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է հաստատվել մարտի 16-ից՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված եւ ըստ պարետի որոշման՝ այս ընթացքում արգելվում են բոլոր տիպի հավաքները։

Տպել
Ամենաշատ