News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ անհաջողության դեպքում Դոնալդ Թրամփը կընդունի իր պարտությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սպիտակ տան ներկայիս ղեկավարը քննադատական գնահատական է տվել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի գործողություններին, որը ստացել է Դեմոկրատական կուսակցության առաջիկա լիագումարի պատվիրակների բավականաչափ ձայները նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու համար: «Իհարկե, եթե ես չհաղթեմ, կշարժվեմ առաջ եւ կզբաղվեմ ուրիշ գործերով»,-հայտարարել է ԱՄՆ աջանորդը Fox News-ին տված հարցազրույցում:

Թրամփը համարում է, որ երկրի համար շատ տխուր կլինի, եթե Բայդենը հաղթի ընտրություններում:

Դեմոկրատական կուսակցության Ազգային լիագումար նիստը, որի ընթացքում պետք է հայտնեն երկրի նախագահի պաշտոնում այդ կուսակցությունից առաջադրված թեկնածուի անունը, հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով եւ կկայանա օգոստոսի 17-20-ը Վիսկոնսին նահանգում:

Ամերիկայի գործող առաջնորդն արդեն ստացել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից բավականաչափ ձայներ առաջիկա նախագահական ընտրություններին եւս իր թեկնածությունն առաջադրելու համար: ԱՄՆ նախագահը 59-րդ ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ